Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Բնակ­չու­թ­յու­նը պատ­րաստ չէ, բայց տար­վում են աշ­խա­տանք­ներ»

«Բնակ­չու­թ­յու­նը պատ­րաստ չէ, բայց տար­վում են աշ­խա­տանք­ներ»
08.12.2020 | 01:27

Քաղ­պաշտ­պա­նու­թյան խն­դի­րը հրա­տապ է։ Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ար­մեն Փամ­բուխ­չյա­նի խոս­քով՝ Ստե­փա­նա­կեր­տում և Ար­ցա­խի մյուս քա­ղաք­նե­րում բնակ­չու­թյու­նը պատ­րաստ­ված է, գի­տի՝ օ­դա­յին տագ­նա­պի ժա­մա­նակ ինչ վար­քա­գիծ դրսևո­րել և որ­տեղ պատս­պար­վել: Հա­յաս­տա­նում ե­ղել են բաց­թո­ղում­ներ, և ու­ժերն ուղ­ղե­լու են քաղ­պաշտ­պա­նու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցե­րին, ազ­դա­րար­ման մե­խա­նիզմ­նե­րի ստեղծ­մա­նը, շչակ­նե­րի հա­մալր­մանն ու ժա­մա­նա­կա­վոր ա­պաս­տա­րան­նե­րի կար­գա­վոր­մա­նը։ Բնակ­չու­թյու­նը պատ­րաստ չէ, բայց տար­վում են աշ­խա­տանք­ներ։

Ինչ­պե՞ս են նախ­կի­նում հա­մա­գոր­ծակ­ցել և ա­ռա­ջի­կա­յում հա­մա­գոր­ծակ­ցե­լու մշա­կու­թա­յին կենտ­րոն­նե­րի հետ` անվ­տան­գու­թյան ու­սուց­ման, վար­ժանք­նե­րի ա­ռու­մով. այս հար­ցին ի պա­տաս­խան փոխ­նա­խա­րարն ա­սաց, որ քաղ­պաշտ­պա­նու­թյունն այ­սօր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է, քն­նար­կում են, թե ինչ մի­ջոց­ներ պետք է ձեռ­նար­կեն՝ ա­վե­լի լայ­նա­մասշ­տաբ ձևով ի­րա­զե­կե­լու և քա­ղա­քա­ցի­նե­րին հասց­նե­լու քաղ­պաշտ­պա­նու­թյան էու­թյունն ու ի­մաս­տը։ Մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի հետ կապ­ված ա­ռան­ձին շեշ­տադ­րում­ներ կլի­նեն, թե ոչ, չի կա­րող ա­սել, բայց ե­թե հար­ցը բարձ­րաց­վել է, նկա­տի են ու­նե­նա­լու նաև մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի խն­դի­րը։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 81041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ